ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նեթանյահուն քննադատել է ազգային անվտանգության նախարարին՝ «Սումուդ»-ի ակտիվիստների նվաuտացման տեսանյութի համար

Նեթանյահուն քննադատել է ազգային անվտանգության նախարարին՝ «Սումուդ»-ի ակտիվիստների նվաuտացման տեսանյութի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին՝ պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նվաստացման տեսանյութը հրապարակելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իսրայելը լիակատար իրավունք ուներ որսալու Գազայի հատվածի ուղղությամբ ընթացող նրանց նավերը և ձերբակալելու ակցիայի մասնակիցներին:

Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելը լիակատար իրավունք ունի կանխելու «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների սադրիչ նավատորմերի մուտքը մեր տարածքային ջրեր և դրանց հասնելը Գազայի հատված։ Սակայն այն եղանակը, որով նախարար Բեն-Գվիրը վարվել է նավատորմի ակտիվիստների հետ, չի համապատասխանում Իսրայելի արժեքներին ու նորմերին»:

Իսրայելի վարչապետը նաև հավելել է. «Ես հանձնարարել եմ համապատասխան իշխանություններին հնարավորինս շուտ արտաքսել սադրիչներին»:

Նշվում է, որ ավելի վաղ Բեն-Գվիրը X սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր տեսանյութ՝ դեպի Գազայի հատվածի ափեր ուղևորվող «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների՝ Իսրայել ժամանման կադրերով։ Ի թիվս այլոց, նրա հոլովակում երևում է, թե ինչպես են տասնյակ ձերբակալվածներ ծնկի բերվել՝ ձեռքերը կապված, գլուխները հատակին, և այդ վիճակում, զինված սահմանապահների հսկողության ներքո, նրանց ստիպում են լսել Իսրայելի օրհներգը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: