Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել է անհապաղ սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է կառավարությանը անհապաղ սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ։
Նա ընդգծել է, որ որոշումը կայացվել է լիբանանյան կողմի բազմակի դիմումների պատասխանով։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ քննարկման հիմնական թեմաներն են՝ «Հեզբոլլայի» ռազմական ներուժի վերացումը և երկկողմ հարաբերությունների կարգավորումը։
Իր հերթին NBC News-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նվազեցնել Լիբանանի վրա հարվածների թիվը։
Ամերիկյան վարչակազմի աղբյուրի տվյալներով՝ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ փորձելով նպաստել Իրանի հետ բանակցությունների հաջողությանը։
Նշվում է, թե Թել Ավիվը համաձայնել է այս դիրքորոշման հետ և խոստացել է «լինել օգտակար գործընկեր»։


