ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Նեթանյահուն հայտարարել է Երուսաղեմի մոտակայքում հրկիզման կասկածանքով ձերբակաված 18 մարդու մասին

Նեթանյահուն հայտարարել է Երուսաղեմի մոտակայքում հրկիզման կասկածանքով ձերբակաված 18 մարդու մասին

Ներկա պահին ձերբակալվել է 18 մարդ՝ Երուսաղեմի մերձակայքում անտառային հրդեհներ հրահրելուն նպաստելու կասկածանքով: Հրդեհները որոշ շրջաններում դեռ շարունակում են մոլեգնել: Այս մասին, ելույթ ունենալով Երուսաղեմում անցկացվող ամենամյա աստվածաշնչյան մրցույթում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նրա խոսքով՝ կասկածյալներից մեկը բռնվել է հրկիզում կատարելիս։

Նեթանյահուն հայտարարել է նաև, որ հրդեհը «սովորական բան չէ, այն վնաս է հասցնում բնությանը և մարդկանց», և այս պահին ձերբակալվել են հրկիզման մեջ կասկածվող 18 մարդ, որոնցից մեկը բռնվել է հանցագործության վայրում։

Նա նշել է, որ վստահ է, որ երկրին կհաջողվի հաղթահարել նաև այդ խնդիրը։ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ հրդեհը կանխելու և ավերվածը վերականգնելու համար»,-նշել է նա:

  • Կիսվել: