կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նեթանյահուի հետ զրույցում Բայդենն ընդգծել է «պատերազմի օրենքներին համապատասխան գործելու» կարևորությունը

Նեթանյահուի հետ զրույցում Բայդենն ընդգծել է «պատերազմի օրենքներին համապատասխան գործելու» կարևորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Սպիտակ տունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Բայդենը վերահաստատել է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, սակայն ընդգծել է ՛՛պատերազմի օրենքները՛՛ հարգելու, այդ թվում՝ Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու կարևորությունը։

՛՛Նախագահը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքին և պատասխանատվությունը՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը՝ միաժամանակ ընդգծելով պատերազմի օրենքներին համապատասխան գործելու, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից սկսված հակամարտության կիզակետում հայտնված Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու կարևորությունը՛՛,-հայտնում են Սպիտակ տնից:

  • Կիսվել: