Նեպալի հիդրոէլեկտրակայանի թունելում արգելափակվել է 350 աշխատող
Նեպալի զինված ուժերը փրկել են երկրի Ռասուվա շրջանում գտնվող հիդրոէլեկտրակայանի թունելում ավերիչ ջրհեղեղի հետևանքով արգելափակված 350 աշխատակցի, սակայն ավելի քան 100 մարդ դեռևս մնում է ներսում: Այս մասին հայտնել են երկրի զինվորականները, տեղեկացնում է «Ռադիո Նեպալ»-ը:
Տեղական ԶԼՄ-ները, մասնավորապես, հայտնել են. «Նեպալի բանակը փրկել է հիդրոէլեկտրակայանի թունելում արգելափակված 350 աշխատողի: Բանակի ստորաբաժանումները շարունակում են տարհանել ավելի քան 100 մարդու, որոնք, ենթադրաբար, դեռևս գտնվում են թունելի ներսում»։
Հաղորդվում է նաև, որ չորեքշաբթի Նեպալի լեռնային շրջաններում հոսող Բհոտե Կոշի գետի մեջ հսկայական քանակությամբ ջուր է լցվել։ Խոշոր ջրհեղեղը առաջացել է երկրաշարժի և դրան հաջորդած սողանքի հետևանքով։ Հինգշաբթի ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ սեյսմիկ ցնցումները պայմանավորված են եղել ոչ թե տեկտոնական ակտիվությամբ, այլ սառցադաշտի փլուզմամբ։
Ըստ վերջին տվյալների՝ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 547-ի։



