Նազարբաեւը Չինաստանում չի գտնվում. ՉԺՀ-ի ԱԳՆ
Հաղորդագրություններն այն մասին, թե Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գտնվում Է Չինաստանում, անհիմն են: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվությոն են տարածել, թե Նազարբաեւն իբր ինքնաթիռով մեկնել Է Չինաստան:
«Դա միանգամայն անհիմն տեղեկատվություն Է: Մենք ուշադրությունն ենք դարձրել, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել Է, թե ներկայում Նազարբաեւը գտնվում Է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,-հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում: Ավելի վաղ Նազարբաեւի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ Ղազախստանի նախկին նախագահը գտնվում Է Նուր Սուլթանում եւ բոլորին հորդորում Է՝ համախմբվել երկրի ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւի շուրջը մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի ամբողջականությունն ապահովելու համար: