ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել ռազմական աջակցությունը Մոլդովային և Վրաստանին
ՆԱՏՕ-ն մտածում է Ուկրաինայում մարտերի պատճառով Վրաստանին և Մոլդովային ռազմական օգնությունն ավելացնելու գաղափարի շուրջ։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում էր մեծացնել «գործնական և քաղաքական» աջակցությունը հանրապետություններին՝ ուկրաինական հակամարտությունից բխող սպառնալիքների պատճառով։
Ոչ Քիշնևը, ոչ Թբիլիսին կոնկրետ օգնություն չեն ստացել, ՆԱՏՕ-ն միայն դիտարկում է նման հնարավորությունը։