ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Բրյուսելում. WP
Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից կհավաքվեն Բրյուսելում՝ Ռամշտայնի ձևաչափով հրատապ հանդիպման համար՝ Ուկրաինայի շուրջ զարգացումների ֆոնին: Այս մասին հայտնի է դարձել The Washington Post-ին (WP):
Պարբերականը նշում է, որ հանդիպումը կկայանա այս շաբաթ, սակայն ստույգ օրը հայտնի չէ։ Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խումբը կգլխավորի ԱՄՆ ներկայացուցիչը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ, որի ընթացքում դատապարտել է Ռուսաստանի հասցրած հրթիռային հարվածները Ուկրաինայի թիրախներին, նաև երաշխավորել է հետագա ռազմական աջակցությունը Կիևին։ Այս մասին գլխավոր քարտուղարը հայտնել է Թվիթերի միկրոբլոգում։
Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ռուսաստանը բարձր ճշգրտության զինատեսակներից հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։