հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհամաձայնեցնեն Ռուսաստանին հակազդելու նոր ծրագիրը. Reuters

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհամաձայնեցնեն Ռուսաստանին հակազդելու նոր ծրագիրը. Reuters

Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հոկտեմբերի 21-ին Բրյուսելում մտադիր են հաստատել Ռուսաստանին հակազդելու նոր ծրագիր: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրների։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ն «տրամադրված է զսպելու Մոսկվային, ինչպես նախկինում», չնայած դաշինքն այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանին:

Գործակալությունը նշում է, որ տվյալ ծրագիրը դիտարկում է Բալթիկ և Սևծովյան տարածաշրջաններում ցանկացած միաժամանակյա հարձակման հնարավորություն, այդ թվում՝ միջուկային սպառազինությունների, կիբեռգործիքների և տիեզերական համակարգերի հնարավոր կիրառմամբ:

«Եթե նման խոշոր հակամարտություն լինի, այն կպահանջի գործողությունների անցկացում ամբողջ տարածաշրջանում: Տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ միաժամանակ, ուստի անհրաժեշտ է ամբողջական նախապատրաստություն անցկացնել»,- մեջբերել է Reuters-ը ամերիկացի պաշտոնյայի խոսքը:

  • Կիսվել: