ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 16-ին այցելել է Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղի է ունեցել Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որին հաջորդել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի օրակարգում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը: