Մոտ օրերս ռազմական գործողության կընդգրկեն Գազայի հատվածի մես մասը. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իսրայելի պաշտպանության նախարարությունը Գազայի անկլավի բնակիչներին կոչ է արել լքել ռազմական գործողության գոտիները, որոնք մոտ օրերս կընդգրկեն «Գազայի հատվածի մեծ մասը»: Այսդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ իսրայելի ՊՆ ղեկավար Իսրայել Կացը դիմել է պաղեստինցիներին՝ ասելով. «Եկել է ոտքի կանգնելու, ՀԱՄԱՍ-ին դուրս մղելու և իսրայելցի բոլոր պատանդներին ազատելու ժամանակը: Սա պատերազմը վերջ տալու միակ միջոցն է»: