երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային

Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային

Մոսկվայի Լեֆորտովո շրջանում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային, երկուսն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իրավապահներն ասել են, որ տղամարդն այնուհետև սկսել է բնակարանից դուրս նետել իրերը։

«Դեռևս չի հաջողվել մուտք գործել այն բնակարանը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը, աշխատանքները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ենթադրվում է, որ տղամարդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։

Ավելի ուշ «Ռոսգվարդիա»-ին հաջողվել է ձերբակալել տղամարդուն, ՏԱՍՍ-ին հաղորդել են իրավապահ մարմիններից։

  • Կիսվել: