երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայում անցկացվել է ռետրո տրամվայների աշնանային շքերթ, որի շրջանակում Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներով անցել է տարբեր սերունդների 18 հին տրամվայներից բաղկացած շարասյուն։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառման այցելուների համար կազմակերպվել են ինտերակտիվ գոտիներ, թեմատիկ քվիզ, ինչպես նաև ռետրո-ֆոտոգոտի, որտեղ ցանկացողները լուսանկարվելու և անմիջապես լուսանկարները տպելու հնարավորություն են ունեցել։

Երեխաների համար նախատեսված են եղել անիմացիոն ծրագրեր, ինտերակտիվ խաղեր և վարպետության դասեր։ Շքերթի մշակութային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել «Երաժշտություն մետրոյում» նախագծի արտիստները և Մոսկվայի մետրոպոլիտենի ակադեմիական երգչախումբը։ 

 

  • Կիսվել: