շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մոսկվայում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով կալանավորվել է «Ռուսնանո»-ի ֆինանսների գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը

Մոսկվայում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով կալանավորվել է «Ռուսնանո»-ի ֆինանսների գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով մեկ ամիս 28 օրով կալանավորել է  «Ռուսնանո»-ի ֆինանսների գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը, տեղեկացնում է Ինտերֆաքսը: 

Նշվում է, որ բերման են ենթարկվել նաև կորպորացիայի գործադիր տնօրեն Բորիս Պոդոլսկին և հաշվապահական բաժնի տնօրեն Մարինա Կասենկովան։

Նրանց մեղադրանք է առաջադրվել լիազորությունների չարաշահման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ (ՌԴ ՔՕ 285-րդ հոդվածի 3-րդ մաս)։ 

  • Կիսվել: