շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել «ՌԻՈ» առևտրի կենտրոնում

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել «ՌԻՈ» առևտրի կենտրոնում

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է չորսհարկանի շենքի ճակատային հատվածի զգալի մասում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Նշվում է, որ կրակն արդեն մարվել է, 200 քմ մակերեսով հրդեհը մեկուսացվել է։

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

  • Կիսվել: