երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Շերեմետևո օդանավակայանից տարհանման լուրերը կեղծ են

Շերեմետևո օդանավակայանից տարհանման լուրերը կեղծ են

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օդանավակայանի տարածքից մարդկանց տարհանում է իրականացվում, գրում է Ria.ru-ն։

«Աշխատանքներն ընթանում են բնականոն կերպով: Տարհանում չի իրականացվել»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Շերեմետևոյից տարհանում են ուղևորներին ու աշխատող անձնակազմին:

  • Կիսվել: