Մոսկվան բարձր է գնահատում ամերիկացի բանակցողների խաղաղապահ ջանքերը. Պեսկով
Մոսկվան բարձր է գնահատում ամերիկացի բանակցողների խաղաղապահ ջանքերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում ամերիկացի բանակցողների խաղաղապահ ջանքերը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևեց մոտ երեք ժամ։ Սեպտեմբերի 6-ին ամերիկացի բանակցողները գնացքով Լեհաստանից ժամանեցին Կիև։ Ուկրաինական TSN հեռուստաալիքը հաղորդեց բանակցությունների պաշտոնական մասի ավարտի մասին, որը տեղի էր ունեցել մի քանի փուլով, որին ավելի ուշ միացել էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։


