շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մոսկվա-Թել Ավիվ չվերթը ռումբի մասին հաղորդման պատճառով հետաձգվել է

Մոսկվա-Թել Ավիվ չվերթը ռումբի մասին հաղորդման պատճառով հետաձգվել է

Մոսկվա-Թել Ավիվ չվերթում ռումբի մասին հաղորդում է ստացվել, ինչի պատճառով չվերթը հետաձգվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ավիաընկերությունը օդանավակայանի հետ համատեղ անմիջապես կազմակերպել է օդանավի, ուղևորների և ուղեբեռի լրացուցիչ զննում։ Մանրակրկիտ ստուգումից հետո ռումբի մասին տեղեկատվությունը չի հաստատվել։ Ինքնաթիռը բարեհաջող դուրս է եկել թռիչքի՝ ժամը 18։10-ին»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: