երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mail

«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mail

«Մոսադի» գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է Daily mail-ը:

Լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը «Մոսադին» թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների և այն անձանց մասին, ում հսկողությունը նրանց վստահված էր։

Տեսախցիկի դիտանկյուններից մեկը հատկապես օգտակար է եղել և գործակալներին հնարավորություն է տվել հետևել, թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները՝ Թեհրանի կենտրոնում՝ Փաստեր փողոցում գտնվող Գերագույն առաջնորդի նստավայր ժամանելիս։

Համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մի մասն էր, որն ի վերջո հանգեցրեց Խամենեիի սպանությանը։

  • Կիսվել: