Մոլդովան Բուլղարիայից առաջին անգամ գազ է գնել
Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից և ստացել այն Տրանսբալկանյան միջանցքով: Այս մասին հայտնել է «Մոլդովագազի» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Չեբանը։
Նա, մասնավորապես, ասել է. «Ստացված գազի քանակը կազմում է 240 Մվտ/ժ, որը Տրանսբալկանյան միջանցքով տեղափոխվել է Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի տարածքով»:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ից Մոլդովայում գործում է էներգետիկ ոլորտում արտակարգ դրության ռեժիմ: Նման որոշում է կայացվել 2025 թվականի հունվարին երկրում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտի պատճառով, որը կարող է առաջանալ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմաման հետևանքով, իսկ հունվարի 1-ին հայտնի դարձավ, որ Մոլդովան էլեկտրաէներգիա է ստանում Ռումինիայից: