կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի հետ

Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի հետ

ԵՄ Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դ. Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի և անդամների հետ։ Հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան» (ներկայիս Հայաստանի Հանրապետություն) վերադառնալու իրենց իրավունքը և պահանջել դրա կատարումը։ Այս մաիսն գրել է Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրքիան և Ադրբեջանը 2020 թվականից ի վեր հսկայածավալ աշխատանք են կատարում՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու և լեգիտիմացնելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այս քայլերի հեռահար նպատակը Հայաստանի տարածքում թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցված բնակատեղիների ստեղծումն է, որոնք պետք է վերածվեն Հայաստանը ներսից պայթեցնող գործոնների»,- գրել է նա։

  • Կիսվել: