Միտրոպոլիտ Շիոն ժամանակավորապես ընտրվել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք
Սենակիի և Չխորոցկղիի միտրոպոլիտ Շիոն ժամանակավորապես ընտրվել է որպես Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, գրում է aliq.ge-ն:
Որոշումը կարդաց Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդորոսը։
93 տարեկան հասակում` գահակալության 49-րդ տարում, երեկ` մարտի 17-ին, վախճանվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազեթիի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը։


