երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատժի ծրագրեր չկան, բայց մենք պետք է պարզենք մանրամասները. Թրամփ

Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատժի ծրագրեր չկան, բայց մենք պետք է պարզենք մանրամասները. Թրամփ

Մենք նորություններ ունենք Իրանի վերաբերյալ, որոնց մասին խոսելու ենք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են։ Մահապատժի ծրագրեր չկան։ Ինձ ասել են այս ամենը, բայց մենք պետք է պարզենք մանրամասները»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։

Հավելենք նաև, որ դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները՝ վստահեցնելով, որ ՛՛օգնությունը ճանապարհին է՛՛։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։

Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, մասնավորապես՝ ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այդ երկրի իշխանություններն ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: