ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար. The Times

Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար. The Times

16 տարին չբոլորած անձանց համար սոցիալական ցանցեր մուտքը Մեծ Բրիտանիայում կարող են արգելել արդեն 2026 թվականին: Այս մասին հաղորդռլ է The Times պարբերականը։

Ըստ թերթի տեղեկատվության՝ դա կարող է տեղի ունենալ արդեն  ամռանը՝ այդ հարցի շուրջ խորհրդակցությունների ավարտից հետո։ Արգելքը կվերաբերի ոչ միայն սոցիալական ցանցերին, այլև չաթբոտերից օգտվելու հնարավորությանը։ Կառավարությունը նաև ցանկանում է առցանց հարթակներից պահանջել սահմանել ժամանակային սահմանափակումներ հավելվածներում։

Փետրվարի 15-ի երեկոյան կառավարությունը հայտարարել է, որ արդեն փետրվարի 16-ին կսկսի Ինտերնետային անվտանգության մասին օրենքի փոփոխությունների շտապ օրենսդրական աշխատանքը։

 

  • Կիսվել: