չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Մեծ Բրիտանիայում դանակահարելով սպանել են իշխող կուսակցության պատգամավոր Դևիդ Էմեսին

Մեծ Բրիտանիայում դանակահարելով սպանել են իշխող կուսակցության պատգամավոր Դևիդ Էմեսին

Մեծ Բրիտանիայի Էսեքսի դքսության Լի-ին-Սի քաղաքում անհայտ անձը  դանակահարել է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դևիդ Էմեսին, տեղեկացնում է BBC-ն:

Քաղաքական գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել եկեղեցում քաղաքացիների հետ հանդիպմանը: Էմեսը դանակի մի քանի հարված ստանալուց հետո հիվանդանոցում մահացել է:

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա կասկածյալին: Հարձակման դրդապատճառները ճշտվում են:

 

 

  • Կիսվել: