կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Իսրայելից հետո այցելել է Թուրքիա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Իսրայելից հետո այցելել է Թուրքիա

Իսրայել կատարած այցից հետո սեպտեմբերի 13-14-ը Թուրքիա է այցելելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին։
Թուրքիայի ԱԳՆ-ից այս մասին ավելի վաղ տարածված հաղորդագրությունում նշվել է, որ հանդիպումներում երկկողմ հարաբերություններից զատ քննարկվելու են նաև ընթացիկ տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ բանակցությունները ուղղված կլինեն երկրների միջև առևտրի ավելացմանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և համագործակցության ամրապնդմանը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։

  • Կիսվել: