Մերձդնեստրում ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի համար
Մերձդնեստրի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի համար՝ Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով առաջացած մեծ պահանջարկի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ձավարեղենը, այլուրը, ձեթը, շաքարավազը, աղը սկսել են վաճառել սահմանափակ քանակով:
Մերձդնեստրի իշխանությունները բնակչությանը հավաստիացրել են, որ տեղական և արտասահմանյան արտադրության առաջնային նշանակության սննդամթերքի բավարար պաշար կա: Չնայած դրան՝ մի շարք շրջաններում պարենամթերքի պահանջարկը վերջին օրերին աճել է, քանի որ բնակչությունը խուճապի է մատնվել:
Կայքը նշում է, որ նման իրավիճակ է նաև Մոլդովայում։ Արագ սպառվում են ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքները, այնպես էլ բենզինն ու դիզելային վառելիքը, որի գները շեշտակի աճել են։ Մարդիկ նաև սկսել են մեծ քանակությամբ աղ գնել: