Մերցը հայտարարել է , որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20–ին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ 17-րդ պատժամիջոցների փաթեթը կընդունվի երեքշաբթի օրը։
«Պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է։ Մենք նրան կընդունենք Բրյուսելում երեքշաբթի օրը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Մերցը նաև ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին Ստամբուլ չժամանելով՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն անբարենպաստ դրության մեջ է դրել։
«Այն փաստը, որ նախագահ Զելենսկին այնուամենայնիվ գնաց Ստամբուլ, մեծ զիջում է։ Պուտինը չեկավ՝ նա իրեն դրեց անբարենպաստ վիճակում», - հավելել է Մերցը։