ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեր մարտը կշարունակվի մինչև վերջնական հաղթանակ. Էրդողանը՝ Սիրիա Թուրքիայի ներխուժման մասին

Մեր մարտը կշարունակվի մինչև վերջնական հաղթանակ. Էրդողանը՝ Սիրիա Թուրքիայի ներխուժման մասին

Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի հյուսիս-արեւելքի վրա հարձակումները՝ «անկախ այն բանից, որ ինչ-որ մեկը կասի», ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը՝ նշելով, որ մարտը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել «վերջնական հաղթանակը», տեղեկացնում է Reuters-ը։

Բաքվում ունեցած ելույթի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Մենք լի ենք գործողությունը մինչեւ վերջ տանելու վճռականությամբ՝ ուշադրություն չդարձնելով սպառնալիքներին։ Մենք անպայման կավարտենք սկսած աշխատանքը։ Մեր մարտը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական հաղթանակի»:

Էրդողանը քննադատել է ԵՄ-ին եւ Արաբական պետությունների լիգային՝ Սիրիա Թուրքիայի ներխուժումը դատապարտելու համար, եւ միջոցներ է պահանջել Սիրիայի հյուսիս-արեւելքում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելու Անկարայի պլանների համար։

  • Կիսվել: