ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեքսիկայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

Մեքսիկայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

Մեքսիկայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով զոհվել է 53 մարդ, ևս 58-ը վիրավորվել է՝ հայտնում է Reuters-ը։

Վթարը տեղի է ունեցել Չիապաս նահանգում։ Տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավարն ասել է, որ Լատինական Ամերիկայից ավելի քան 100 միգրանտ տեղափոխող ավտոկցորդը կտրուկ շրջադարձի ժամանակ շրջվել է։ Մահացածների թվում կան կանայք և երեխաներ։

Ըստ տվյալների՝ ներգաղթյալները Կենտրոնական Ամերիկայից էին, հիմնականում՝ Գվատեմալայից, որոնք ուղևորվում էին ԱՄՆ։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ խափանվել էին մեքենայի արգելակները։

  • Կիսվել: