Մենք Թուրքիային կստիպենք հավատարիմ մնալ իր խոստումներին. Թրամփ
ԱՄՆ-ը չի աջակցում Սիրիայի վրա Թուրքիայի ռազմական հարձակումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է AP-ը։
Թրամփը գոծողությունն անվանել է «վատ գաղափար»:
«Միացյալ Նահանգները չի աջակցում այդ հարձակմանը եւ Թուրքիային հասկացրել է, որ այդ գործողությունը վատ գաղափար է»,-ասել է Թրամփը՝ նշելով, որ այդ շրջանում չկան ամերիկյան զինվորներ։
«Քաղաքական ասպարեզում իմ հայտնվելու առաջին օրվանից ես հասկացրել եմ, որ չեմ ուզում վարել այդ անվերջ, անիմաստ պատերազմները, մանավանդ նրանք, որոնք Միացյալ Նահանգներին օգուտ չեն բերում։ Թուրքիան պարտավորվել է պաշտպանել խաղաղ բնակչությանը, պաշտպանել կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաներին եւ թույլ չտալ հումանիտար ճգնաժամ։ Եվ մենք նրան կստիպենք հավատարիմ մնալ այդ խոստումներին»,-հայտարարել է Թրափը և հավելել, որ ԱՄՆ-ն ուշադիր կհետեւի իրավիճակի զարգացումներին: