Մենք ոչ մի միլիմետր չենք նահանջելու թե՛ գետնի վրա, թե՛ բանակցությունների սեղանի շուրջ. Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիան կշարունակի խափանել հունական ռազմական տեխնիկա Էգեյան ծովի ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիներ ուղարկելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք ոչ մի քայլ, ոչ մի միլիմետր չենք նահանջելու թե՛ գետնի վրա, թե՛ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Աքարը։
Աքարի խոսքով՝ թուրքական կողմը կձեռնարկի բոլոր միջոցները՝ կանխելու Աթենքի՝ կղզիները ռազմականացնելու ծրագրերը։