Մենք կերկխոսենք Իրանի հետ. Թրամփ
«Իրանը երկու ամիս հեռու էր միջուկային զենք ձեռք բերելուց, և Միացյալ Նահանգները գործողություններ ձեռնարկեց, ոչնչացրեց նրա միջուկային օբյեկտները»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Խաղաղության կանոնադրության խորհրդի ստորագրման արարողության ժամանակ։
«Իրանը երկխոսություն է ուզում։ Մենք կխոսենք», - նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև բարձրացրել է Լիբանանում «Հեզբոլլահի» հարցը։
«Այս հարցում պետք է ինչ-որ բան անել», - ընդգծել է Թրամփը։


