Մենք չենք ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա. Թրամփ
Իրանի հետ գործարքի քննարկման ԱՄՆ-ի նպատակը երկրի «միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժումն» է։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա հավելել է, որ պատրաստ է լսել այն փաստարկները, որոնք կողմ են Իրանին թույլ տալու զարգացնել քաղաքացիական միջուկային էներգետիկա՝ միաժամանակ դադարեցնելով միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։
«Կարծում եմ՝ պատրաստ կլինեի լսել դա, հասկանո՞ւմ եք: Դա կոչվում է «քաղաքացիական էներգետիկա»։ Բայց, գիտեք, քաղաքացիական էներգետիկան հաճախ հանգեցնում է ռազմական պատերազմների։ Եվ մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Սա շատ պարզ գործարք է»,-ասել է Թրամփը
Հիշեցնենք, որ դեռ 2017 թվականին Թրամփը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, սակայն այժմ նա փորձում է պայմանավորվել նոր համաձայնագրի շուրջ։