շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ

Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ

Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, ով այցելել է երկրի հարավում գտնվող Նաբաթիա քաղաք և հանդիպել տեղի հանրության հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում և պահանջում ենք նրա զորքերի դուրսբերումը, գերիների և տեղահանված անձանց վերադարձը։ Մեր պետությունն այս պահին աշխատում է ավերված քաղաքների վերականգնման ուղղությամբ, և իմ այցը Նաբաթիա վկայում է քաղաքացիների առջև իրենց պարտավորությունները կատարելու իշխանությունների հաստատակամ մտադրության մասին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ սեպտեմբերի 15-16-ին Հռոմում ԱՄՆ հովանուներքո նախատեսված Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների ութերորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր։ Ամերիկյան աղբյուրները հայտնել են, որ նման որոշման պատճառ է դարձել կողմերի նախապատրաստումը այլ միջոցառումների, այդ թվույմ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան։

  • Կիսվել: