կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Մեկնարկել են Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները

Մեկնարկել են Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները

Հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ։ ԵՀ ղեկավարը նշել է, որ սա բարդ գործընթաց է լինելու, և հաջողություն է մաղթել Լյուքսեմբուրգում միջկառավարական համաժողովի մասնակիցներին։

«Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդները դրսևորեցին ԵՄ մաս դառնալու անսասան վճռականություն: Սա շատ լավ նորություն է Ուկրաինայի, Մոլդովայի և ամբողջ Եվրամիության համար:

Մաղթում եմ ձեզ բանակցությունների հաջող մեկնարկ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

  • Կիսվել: