երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մայիսին Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողով կկայանա. Պեսկով

Մայիսին Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողով կկայանա. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ մայիսին Մոսկվայում նախատեսված հոբելյանական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս հանդիպման ժամկետն արդեն որոշված է, սակայն կհայտարարվի ավելի ուշ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա (ամսաթիվը) որոշված է, սկսվել են հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք ճշգրիտ ժամկետի մասին», - պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Պեսկովը։

Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մայիսին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, կարող են քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: