շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Մալյորկայի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման հետևանքով 18 տուժած կա

Մալյորկայի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման հետևանքով 18 տուժած կա

Իսպանական Մալյորկա կղզու Պալմա քաղաքի օդանավակայանում ինքնաթիռի հրդեհի հետևանքով 18 մարդ թեթև վնասվածք է ստացել, նրանցից վեցը տեղափոխվել է երկու կենտրոն, տեղեկացնում է EFE-ն։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, Սոն-Սանտ-Խուան օդանավակայանի թռիչքուղու վրա գտնվող ինքնաթիռում։

Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունների շտապօգնության չորս մեքենա։

  • Կիսվել: