ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մակրոնը դրական է գնահատել Սիրիայի հարցով ՌԴ-Թուրքիա պայմանավորվածությունը

Մակրոնը դրական է գնահատել Սիրիայի հարցով ՌԴ-Թուրքիա պայմանավորվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում դրական է գնահատել Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Էմանուել Մակրոնը դրական է գնահատել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ընդհանուր կարծիքի համաձայն՝ Սոչիի հուշագրով նախատեսված միջոցառումները լավ հիմք են՝ Անդրեփրատյան տարածաշրջանում կայունության համար: Դրանք կնպաստեն նաև սիրիական ճգնաժամի կարգավորմանն ամբողջությամբ»:

  • Կիսվել: