կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՄԱԿ-ը շարունակում է ահազանգել Գազայի հատվածում հումանիտար աղետի մասին

ՄԱԿ-ը շարունակում է ահազանգել Գազայի հատվածում հումանիտար աղետի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը  նշել է, որ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը կարող է առաջիկա մի քանի օրվա ընթացքում սպառել Գազայի հատվածի բնակչությանը տրամադրվող վառելիքի պաշարը: Նա ահազանգել է Գազայի հատվածում հումանիտար աղետի մասին:

ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տալիս վառելիք ներկրել Գազայի հատված, ինչի հետևանքով բնակչությունը էլեկտրաէներգիայի և ջրի հետ կապված խնդիրների է բախվում, մի շարք հիվանդանոցներ դադարեցրել են աշխատանքը:

Ավելի վաղ իսրայելական կողմը հայտնել էր, որ դեմ է Գազայի հատված վառելիքի մատակարարմանը, քանի որ այն կարող է հայտնվել ՀԱՄԱՍ-ի ձեռքում:

  • Կիսվել: