ՄԱԿ-ը բարձր է գնահատում ՇՀԿ-ի հետ համագործակցությունը. Գուտերեշ
ՄԱԿ-ը գնահատում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Բիշքեկում անցկացվող ՇՀԿ-ի գագաթնաժողովում։
«ՄԱԿ-ը չափազանց բարձր է գնահատում մեր բազմամյա համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Գլխավոր քարտուղարը չորս ուղղություն է առանձնացրել կազմակերպությունների գործընկերության խորացման համար՝ գլոբալ անվտանգություն, զարգացման ֆինանսավորում, կլիմայի բնագավառում գործողություններ և արհեստական բանականություն։



