ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ կողմերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
՛՛ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլերի հետ: Նրանք քննարկել են իրադրությունն Ուկրաինայում, կրակի հումանիտար դադարեցման հեռանկարները՛՛,- հայտնել է Դյուժարիկը:


