ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չհաջողվեց ընդունել բանաձև Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Բահրեյնի առաջարկած բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին։
Այսպես՝ երկու երկիր՝ Ռուսաստանը և Չինաստանը, դեմ են քվեարկել, 11-ը՝ կողմ, ևս երկուսը՝ ձեռնպահ։



