չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով նիստ կգումարի

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով նիստ կգումարի: Նիստի անցկացումը հաստատել է Անվտանգության խորհրդի նախագահ, կազմակերպությունում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ նիստն անցկացվելու է՝ ըստ ԱՄՆ-ի դիմումի:

Յուլը նշել է. «Կարծում ենք, որ այս նիստը դրական զարգացում է: Արդյունքները կտեսնենք։ Անվտանգության խորհուրդը պետք է իրավիճակի վերաբերյալ կարծիք հայտնի»:

  • Կիսվել: