Մահապատժի վերականգնման հարցը չի քննարկվում. Պեսկով
Կրեմլում մահապատժի վերականգնման հարցը չի քննարկվում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը մեջբերում է Риа Новости-ն:
Մահապատժի վերաբերյալ հանրային քննարկումները Ռուսաստանում սկսվել են Սարատովում 9-ամյա աղջկա սպանությունից հետո:
Աղջիկը կորել է հոկտեմբերի 9-ի առավոտյան. երկար որոնողական աշխատանքներից հետոնրան գտել են սպանված:
Սպանության մեջ մեղադրվում է նախկինում դատապարտված 35-ամյա մի տղամարդ:
Տղամարդը խոստովանել է իր մեղքը: Միջադեպից հետո մահապատիժը վերադարձնելու պահանջով խնդրագիր է տարածվել համացանցում:
Նշվում է որ այդ գաղափարին կողմ են արտահայտվել նաև Սարատովի մարզի Պետդումայի պատգամավորները: