երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեները

Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեները

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին: Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

Նա թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր, որն աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:
 
Նշվում է, որ մեքենան բախվել է բեռնատարին: Բացի Թարըք Քեսեքչիից մահացել է մեքենայում գտնվող ևս 3 մարդ:

  • Կիսվել: