շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մադամ Տյուսոյի թանգարանում էկոակտիվիստները «հարձակվել են» Մեծ Բրիտանիայի թագավորի մոմե արձանի վրա

Մադամ Տյուսոյի թանգարանում էկոակտիվիստները «հարձակվել են» Մեծ Բրիտանիայի թագավորի մոմե արձանի վրա

Մադամ Տյուսոյի թանգարանում տորթով «հարձակվել են» թագավոր Չարլզ III-ի վրա։ Եվ կրկին՝ Just Stop Oil շարժման էկոակտիվիստները, որոնք այսպիսով կոչ են անում անդրադառնալ կլիմայական փոփոխության խնդրին:

 

 

Տորթերով հարվածելուց հետո ակտիվիստները հանել են վերաշապիկները՝ ցույց տալով Just Stop Oil գրությամբ շապիկները: Այնուհետեւ նրանք փորձել են պատմել վառելիքի արդյունահանման՝ կլիմայի վրա ունեցած բացասական հետեւանքների մասին:

 

Հիշեցնենք, որ Just Stop Oil-ի էկոակտիվիստները նման պահվածքով փորձում են ստիպել կառավարություններին հրաժարվել նավթից եւ այդպիսով կանխել կլիմայական աղետը: Արվեստի գործերի վրա հարձակումներն ակտիվիստները բացատրում են այն բանով, երբ աղետ լինի եւ սնունդը սակավ դառնա, նկարները կկորցնեն իրենց ողջ արժեքը։

  • Կիսվել: