կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Լիտվան սկսում է Եվրոպայում առաջին սահմանային պատի կառուցումը՝ Բելառուսից ներգաղթյալների մուտքը կանխելու համար

Լիտվան սկսում է Եվրոպայում առաջին սահմանային պատի կառուցումը՝ Բելառուսից ներգաղթյալների մուտքը կանխելու համար

Լիտվան Բելառուսի հետ սահմանին կառուցել է պողպատե պատի առաջին հատվածները, որպեսզի կասեցնի Բելառուսի տարածքից Մերձավոր Արևելքի և այլ շրջանների ներգաղթյալների ներթափանցումը՝ գրում է Reuters-ը:

Եվրամիությունը Մինսկին մեղադրում է Բելառուսի տարածքով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Լիտվա և Լատվիա միգրանտների մուտքը միտումնավոր խրախուսելու համար, այն օգտագործելով որպես դաշինքի վրա ճնշում գործադրելու միջոց։

Բելառուսը բազմիցս հերքել է դա, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև զգուշացրել է, որ իր երկիրն այլևս չի կանգնեցնի միգրանտներին, քանի որ ԵՄ պատժամիջոցները սպառում են ռեսուրսները:

ԵՄ երեք պետություն փշալարեր է տեղադրել սահմանին, որպեսզի կանգնեցնեն միգրանտներին։ Անցյալ շաբաթ Լիտվան սկսել է կառուցել 3,4 մետր բարձրությամբ պողպատե ցանկապատի առաջին հատվածները, որոնց վրա տեղադրված են 0,6 մետր (2 ոտնաչափ) փշալար և տեսախցիկներ:

Այս տարի մինչև օգոստոս Բելառուսից ավելի քան 4000 միգրանտ է Լիտվա ժամանել, Վիլնյուսը, սակայն, գրեթե բոլորին հետ է ուղարկել:

  • Կիսվել: