Լիբանանում Իսրայելի հրետակոծության հետևանքով Կարմիր խաչի չորս բժիշկ է վիրավորվել
Լիբանանի հարավում գտնվող Սաբրին բնակավայրին իսրայելական հարվածի հետևանքով վիրավորվել է շտապօգնության չորս աշխատակից, տեղեկացնում է Լիբանանի Կարմիր Խաչը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Խաղաղապահ ուժերի հետ մեկնումը համաձայնեցնելուց հետո Կարմիր Խաչի շտապօգնության խումբը ուղղևորվել է դեպի Սաբրին, որտեղ հարված է հասցվել տանը, երբ խումբը ժամանել է նշված վայր, իսրայելցի զինվորականները կրկին հարվածել են դրան, ինչի հետևանքով տուժել են չորս բժիշկներ»: