Լիբանանում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհեր կան
Լիբանանի հարավում ավտոմեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով NNA-ին:
Մասնավորապես նշվում է, որ Ռամադիյա-Քանա մայրուղու վրա ավտոմեքենայի վրա ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Նշենք, որ իսրայելալիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։